Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե մեզ պետք է գնալ, ԵԱՏՄ-ում կարգավորումներ փոխել, ապա պետք է գնալ ու հասնել դրան․ սննդի արդյունաբերության ոլորտում կոմպրոմիսներ պետք է չլինեն․ վարչապետ

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը սկսած 2018 թվականից այդ հարցը բարձրացրել է՝ հատկապես թթվասերի հետ կապված հարցը և բոլոր փաստարկները եղել են այն մասին, որ պետք չէ խիստ միջոցառումներ ձեռնարկել։

«Բայց այս վերջին իրադարձությունները ինձ դրդում են վերադառնալ նախկին իրավիճակին և եթե մեզ պետք է գնալ ԵԱՏՄ-ում կարգավորումներ փոխել, ապա պետք է գնալ ու հասնել դրան։ Ես համաձայն եմ, որ սննդի արդյունաբերության ոլորտում կոմպրոմիսներ պետք է չլինեն։ Բայդ դուք գիտեք, որ, որ եթե մենք մի օրում փակենք, կարող ենք շատ լուրջ պրոբլեմներ ունենալ՝ ընդուպ սննդի անվտանգության։ Հետևաբար, այո՛, հարցը լեգիտիմ է, և մենք պետք է դա լուծենք, բայց մի գործողությունով դա անել չի լինի», - ասաց վարչապետը։

Ի պատասխան, պատգամավորը շեշտեց, որ կաթնամթերքի մեջ չթույլատրված հավելումներ են արվում, որոնք կոնցերագեն են, ինչը պետության և հասարակության վրա շատ թանկ է նստում։ Արսենյանն առաջարկեց ինչ-որ ժամկետ սահմանել և ասել, որ այս օրից հետո այլևս չի թույլատրվելու իրացնել տվյալ արտադրանքը։

Վարչապետն էլ նկատեց, որ իր հանձնարարությամբ ուսումնասիրություններ են արվել, որով պարզվել է, որ կաթնամթերքի մեջ կաթ չի հայտնաբերվել, այլ բաղադրություն է ունեցել, սակայն մարդկանց կյանքի ու առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։ «Այլ բան, որ պետությունը պետք է ասի, որ կա թթվասերի ստանդարտ, բաղադրատոմս, որ թթվասեր կոչվի միայն այդ բաղադրությամբ արտադրանքը», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև կովերի կաթնատվությանը՝ նշելով, որ օրական 10 լիտր կաթ տվող կովը տնտեսապես վնասաբեր է և կառավարությունը չի կարող ամեն տարի սուբսիդավորել կաթի գինը։ Պետությունը սուբսիադավորում է խելացի անասնագոմերի հիմնումը։