Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ու գրանցված հաջողությունները

Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ու գրանցված հաջողությունները
Տնտեսություն
22:12, 26 май 2023
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Վահան Քերոբյանը մայիսի 26-ին հանդիպել է Ուզբեկստանում և Հարավային Կովկասում Commerzbank AG-ի ներկայացուցչության ղեկավար Քեթևան Անտիձեի և հաճախորդների հետ կապերի մենեջեր Մարիա Մոստովոյի հետ։
 
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են վերջին շրջանում Հայաստանի տնտեսության ոլորտի ակտիվ զարգացման միտումներն ու գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները, անդրադարձել ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության հնարավոր եզրերին։
 
Ներկայացնելով մեր երկրում իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է հյուրերին դիտարկել այդ ծրագրերում բանկի ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունները։