Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքա՞ն է միջին ամսական աշխատավարձը 2023թ. առաջին եռամսյակում

Որքա՞ն է միջին ամսական աշխատավարձը 2023թ. առաջին  եռամսյակում
Տնտեսություն
22:22, 26 май 2023
2023թ. առաջին  եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 261 495 դրամ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի (22.9%) միտում գրանցված գնաճի (7.2%) նկատմամբ: ՎԿ կողմից 2021թ. իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների համաձայն՝   գործազրկության մակարդակը (հետազոտվել են 7 788 տնային տնտեսություններ) կազմել է աշխատուժի 15.5% կամ 199.0 հազ. մարդ։ 

Հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը 2022թ. IV եռամսյակում կազմել է 1 307.5 հազ. մարդ, որոնց 87.3% կամ 1 141.7 հազ. մարդ զբաղված է եղել տնտեսության մեջ, այդ թվում 17.6%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում: