Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի մայիսին աճել է 10.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի մայիսին աճել է 10.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Տնտեսություն
19:21, 28 июнь 2021
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բյութագրող ընթացիկ-օպերատիվ ցուցանիշները: Այս մասին հայտնում է կառավարությունը:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի մայիսին աճել է 10.9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝

արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 7.9%–ով,

ծառայությունների ծավալն աճել է  17.3%–ով,

առևտրի շրջանառությունն աճել է 17.6%–ով,

շինարարության ծավալն աճել է  0.5%–ով,

արտահանման  ծավալն աճել է 36.7%–ով,

ներմուծման  ծավալն աճել է 34.5%–ով։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի հունվար-մայիսին կազմել է 4.3%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է կառավարությունը: