Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շուտով, ամենայն հավանականությամբ նախագիծ կմշակվի և Սևանից լրացուցիչ ջրառ կիրականացվի»․ Վահան Քերոբյան․ Տեսանյութ

«Շուտով, ամենայն հավանականությամբ նախագիծ կմշակվի և Սևանից լրացուցիչ ջրառ կիրականացվի»․ Վահան Քերոբյան․ Տեսանյութ
Տնտեսություն
12:04, 01 июль 2021
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 3,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն սպասվող 6 տոկոսանոց տնտեսական աճի պատճառների մասին նշեց, որ ինքը դեռ տարեսկզբին էր կանխատեսել երկնիշ տնտեսական աճ, այժմ էլ տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններ, Կենտրոնական Բանկը, Կառավարությունը փոխում են իրենց կանխատեսումները և բարձրացնում սպասվող աճի ցուցանիշները։ Սա Քերոբյանը շատ դրական գնահատեց, նշելով, որ բիզնեսը պետք է հասկանա, որ ընդհանուր տնտեսության նկատմամբ կանխատեսումները բավականին դրական են և օգտագործեն այս հնարավորությունները՝ ընդլայնելու համար իրենց ներդրումներն ու գործունեությունը։ Քերոբյանի կարծիքով, նշվող 6 տոկոս տնտեսական աճը ևս կոնսերվատիվ է և մենք գնում ենք այն ճանապարհով, որ տարին փակելու ենք երկնիշ տնտեսական աճով։

Գյուղացիների վնասներին փոխհատուցում տրամադրելու մասին, Քերոբյանը նշեց, որ դեռևս որևէ որոշում չկա, բայց վստահեցրեց, որ կարվի, պետք է քննարկել։ Քերոբյանը նշեց, որ գյուղոլորտի գծով տեղակալները և ինքը հաճախ լինում են մարզերում, շփվում են գյուղացիների հետ անձամբ և ծանոթ են խնդիրներին։

Անդրադառնալով ոռոգման խնդիրներին, Քերոբյանը նշեց, որ շուտով, ամենայն հավանականությամբ նախագիծ կմշակվի և Սևանից լրացուցիչ ջրառ կիրականացվի։

Տեսանյութն՝ այստեղ