Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծիրանի մինչև այս պահին եղած արտահանումը կազմել է 21․000 տոննա․ Վահան Քերոբյան․ Տեսանյութ

Ծիրանի մինչև այս պահին եղած արտահանումը  կազմել է  21․000 տոննա․ Վահան Քերոբյան․ Տեսանյութ
Տնտեսություն
12:10, 01 июль 2021
Այսօր մինչև կառավարության նիստի օրակարագին անցնելը վարչապետի պաշտոնակատարը ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին խնդրեց ներկայացնել գյուղմթերքի արտահանման տվյալները և ինչ իրավիճակ ունենք նախորդ տարիների համեմատ։

Վահան Քերոբյանը նշեց, որ արտահանման մասով ամեն ինչ շատ լավ է, ծիրանի մինչև այս պահը եղած արտահանումը կազմել է  21․000 տոննա՝  նախորդ տարվա 7․200 տոննայի հետ համեմատած։

«Մենք գերազանցել ենք ամբողջ նախորդ տարվա ծավալը, որը եղել է 19․700 տոննա, իսկ հիմա արդեն 21․000 է։ Եվ մենք հույս ունենք, որ կարող ենք ունենալ մոտավորապես 50-70 տոկոս ավել արդյունք՝ ծիրանի մասով։ Ընդհանուր գյուղմթերքի  մասով վիճակն էլ ավելի լավ է, մենք մոտավորապես կրկնակի ավել գյուղմթերք ենք արտահանել քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ կարծում եմ, որ այդ տեմպը պահպանվելու է և մենք կարող ենք արդեն այդ արդյունքն ակնկալել ամբողջ տարվա համար»,-ասաց Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ  2019 և 2020 թվականին համարյա նույն քանակի գյուղմթերք է արտահանվել, 2020 թվականին նույնիսկ երկու տոկոս ավել։ Վահան Քերոբյանի խոսքով՝  այս տարի էապես ավելի  լավ արդյունք է լինելու, թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի նկատմամբ։

Տեսանյութն՝ այստեղ