Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեղծվել է հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով

Ստեղծվել է հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով
Տնտեսություն
21:43, 02 июль 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք  e-gov.am կայքէջից:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։

2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: