Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի այցը ԱՀ Քննչական կոմիտե

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի այցը ԱՀ Քննչական կոմիտե
Իրավունք
11:50, 07 июль 2021
Սույն թվականի հուլիսի 6-ին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Իգոր Գրիգորյանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Գրիգորյանի գլխավորած ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը։ 

ԱՀ քննչական կոմիտեի անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նախանշվեցին ՀՀ և ԱՀ քննչական կոմիտեների փոխգործակության ընդլայնմանն և կադրերի մասնագիտական գիտելիքների  բարձրացմանն առնչվող հարցեր: