Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն սահմանդրությանը համապատասխան է ճանաչել նախագահի կողմից դատաիրավական բարեփոխումների մասին վիճարկած օրենքը

ՍԴ-ն սահմանդրությանը համապատասխան է ճանաչել նախագահի կողմից դատաիրավական բարեփոխումների մասին վիճարկած օրենքը
Իրավունք
13:50, 08 июль 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 12-ին չէր ստորագրել Ազգային ժողովի կողմից ընդունված Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքը եւ դիմել էր Սահմանադրական դատարան՝ օրենքի փոփոխության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

Սահմանադրական դատարանը հունիսի 15-ին կայացրել է որոշում՝ սահմանդրությանը համապատասխան ճանաչելով Դատական օրենսգրքի փոոխություններ եւ լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքը։

«Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքը համապատասխանում են Սահմանադրությանը», - նշված է ՍԴ որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մարտի 19-ին ընդունել էր ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը։ Նախագծով առաջարկվում է ԲԴԽ-ին այսուհետ օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն՝ նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք կունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:

Այս լիազորության անհրաժեշտությունն այն է, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են, օրինակ՝ դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և այլ հարցերի հետ, երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերի:

Այդ գործառույթների իրականացման համար առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ: