Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ նկատողություն հայտարարվեց․ Տեսանյութ

Այսօր Բարձրագույն դատախան խորհրդում հրապարակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ որոշումը։

Որոշումը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

«Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով , 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով  և 155-րդ հոդվածով, ԲԴԽ-ն որոշեց  արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել, Վարդան Գրիգորյանին հայտարարել նկատողություն։ Որոշումն ուժի մեջէ  մտնում հրապարակման պահից և վերջնական է»,-նշեց Ջհանգիրյանը։

Այնուհետև Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ որոշմանը կողմ են եղել Գագիկ Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, տույժի կոնկրետ տեսակին դեմ են եղել Ստեփան Միքայելյանը և Անի Մխիթարյանը։ Իսկ Մեսրոպ և Սերգեյ Չիչոյանն ընդհանրապես դեմ են քվերակել պատասխանատվության  ենթարկելու որոշմանը։