Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Ուրիխանյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ է հնչեցրել. դեպքի առթիվ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել

Տիգրան Ուրիխանյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ է հնչեցրել. դեպքի առթիվ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել
Իրավունք
18:08, 19 сентябрь 2023
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանն իր «ֆեյսբուք» սոցիալական կայքում,  www.youtube.com կայքի «Тигран Уриханян» վերնագրով և «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն» գրառմամբ տիտղոսային պատկերով օգտագհաշիվներով հրապարակել է  «Կոչ եմ անում դուրս գալ փողոց» վերտառությամբ տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում պարունակվում եմ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով  գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Սոցիալական հարթակներում առկա են նման բովանդակության այլ հրապարակումներ ևս, որոնք ներկա պահին ուսումնասիրվում են։

ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը կոչ է անում դրսևորել օրինապաշտ, իրավահպատակ վարքագիծ, զերծ մնալ հակաիրավական, պետության անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններից, դրանց դիմելուն ուղղված կոչեր հնչեցնելուց։ 

Ցանկացած առերևույթ հանցավոր դրսևորման տրվելու է համաչափ քրեաիրավական գնահատական։