Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է ՄԻԵԴ ԼՂ բնակչության իրավունքներին սպառնացող կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է ՄԻԵԴ ԼՂ բնակչության իրավունքներին սպառնացող կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով
Իրավունք
23:25, 19 сентябрь 2023
Քիչ առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ 

Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։