Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանի դատական առաջին նիստը՝ հուլիսի 14-ին

Առուշ Առուշանյանի դատական առաջին նիստը՝ հուլիսի 14-ին
Իրավունք
12:57, 09 июль 2021
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դատական առաջին նիստը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը նշանակել է հուլիս 14-ին։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով․ 188–ի 3 մասի 1-ին կետ (ապօրինի ձեռնարկատիրությունը), 291 հոդվածի 2-րդ մաս (ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը), 322 հոդվածի 2 մաս (ինքնիրավչությունը), 113 հոդվածի 2-րդ մասի 3.6 կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Գորիսի համայնքի ղեկավարից բացի, այս գործով եւս 3 ամբաստանյալ կա՝ Հարութ Լալազարյան, Էրիկ Աղաջանյան, Սամվել Դինունց։

Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Աղբյուր` aravot.am