Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյոք ՍԴ-ն պե՞տք է անդրադառնա Ընտրական օրենսգրքի նորմերի սահմանադրականության հարցին. Բադասյանը՝ Վարդևանյանին

Արդյոք ՍԴ-ն պե՞տք է անդրադառնա Ընտրական օրենսգրքի նորմերի սահմանադրականության հարցին. Բադասյանը՝ Վարդևանյանին
Իրավունք
17:10, 10 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 10-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ելույթից հետո արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, դիմելով նրան, ասաց. «Հարգելի «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Ձեր դիմումը 12 կետերից է բաղկացած: Կխնդրեի պարզաբանել ընտրության օրը որոշելու հետ կապված Ձեր 1-ին կետի փաստարկը: Ձեր կարծիքով` Ձեր ներկայացրած այլընտրանքային երեք պահանջներից որի՞ հիմքում պետք է դրվի»:
 
Ըստ Վարդևանյանի` եղել է ոչ թե քաղաքական ցուցիչի, այլ որակական բաղադրիչի խախտում. «Այլ կերպ ասած` նշվածը ես դիտարկում եմ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու տեսանկյունից»:

«Ձեր դիրքորոշման մեջ կա պնդում, որ խորհրդարանական փոքրամասնությունը պետք է ստանա ԱԺ ընդհանուր մանդատների 2/5-ից ավելին: Դուք դա պնդո՞ւմ եք, թե՞ պետք է ստանա առնվազն 1/3»:

Ի պատասխան Վարդևանյանն ասաց, որ քաղաքական փոքրամասնության կշիռը Ազգային ժողովում ներկայացվածության տեսանկյունից պետք է լինի այնքան, որ իշխանական խմբակցությունը չունենա 3/5:

Արձագանքելով` Ռուստամ Բադասյանն ասաց. «Արդյոք ՍԴ-ն պե՞տք է անդրադառնա Ընտրական օրենսգրքի նորմերի սահմանադրականության հարցին»: