Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ ԿԸՀ-ն որոշեց

Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ ԿԸՀ-ն որոշեց
Իրավունք
11:02, 11 июль 2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել դատախազության միջնորդությունը՝ Մեղրիի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու մասին։ ԿԸՀ-ի որոշման մեջ նաեւ նշված է, որ նիստը երեկ հետաձգվել է, քանի որ Մխիթար Զաքարյանը դիմել էր ԿԸՀ՝ խնդրելով «իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդության քննարկման նիստը հետաձգել, որպեսզի կարողանա մասնակցել նիստին եւ իրացնել իր իրավունքը»։ ԿԸՀ-ն ընդառաջել էր Մխիթար Զաքարյանի դիմումին։ Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 11-ին։

Չնայած նա ծանուցվել էր նիստի տեղի ու ժամանակի մասին, սակայն նիստին չներկայացավ։ Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 9-ին՝ պատճառաբանելով, որ մտադիր է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։