Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել․ փաստաբան

«Առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել․ փաստաբան
Իրավունք
10:49, 12 июль 2021
Փաստաբան Երեմ Սարգսյանը մանրամասներ է հայտնել Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալության վերաբերյալ։

«Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ այսօր ժամը 00։00-ի սամաններում գնացել ենք քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք, մտել ենք ներս և հայտնել, որ պայմանավորվածության համաձայն ինքնակամ ներկայացել ենք։ Ոստիկանները ձևացրել են, թե իբրև տեղյակ չեն, թե ինչու ենք եկել և առաջարկել են սպասել, մինչև ճշտում կատարեն։ Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։»,-մասնավորապես գրել է փաստաբանը։