Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացարձակ լկտի սուտ է. Տիգրան Մուկուչյանը՝ հունիսի 10-ին իր և Փաշինյանի միջև քաշքշուկի վերաբերյալ newspress.am կայքի լուրի մասին

Բացարձակ լկտի սուտ է. Տիգրան Մուկուչյանը՝ հունիսի 10-ին իր և Փաշինյանի միջև քաշքշուկի վերաբերյալ newspress.am կայքի լուրի մասին
Իրավունք
11:06, 12 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:

«2013-ի նախագահական ընտրությունները կեղծվե՞լ էին, թե՞ ոչ»,- ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարց ուղղեց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը:

Ի պատասխան Մուկուչյանն ասաց. «Եղել է սահմանադրական վիճարկում, ՍԴ որոշում կա, բոլորը գնահատականները դրանում տրված են: Մեր պատասխանն էլ ժամանակին հստակ հնչեցվել է. ոչ, կեղծիք չի եղել»:

Մեջբերելով 2018թ. կառավարության ծրագիրը՝ Արա Զոհրաբյանը ԿԸՀ նախագահին հարցրեց. «Ի՞նչ է փոխվել ձեր վարքագծում. եթե նախկինում եղել են կեղծիքներ, և դուք էլ ղեկավարել եք այդ կառույցը, ապա հիմա ինչո՞ւ պետք է մենք մտածենք, որ կեղծիքները չեն շարունակվում»:

Մուկուչյանը պատասխանեց, որ այդ հարցը կապ չունի դատավարության հետ:

Արա Զոհրաբյանի մյուս հարցին, թե Տիգրան Մուկուչյանը երբ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ կապի մեջ, վերջինս պատասխանեց. «Երբեք չեմ եղել: Իսկ ինչ վերաբերում է Զոհրաբյանի դիտարկմանը, թե Newspress.am կայքում 10.06.2021թ.-ին զետեղվել է լուր այն մասին, թե Տիգրան Մուկուչյանի և Նիկոլ Փաշինյանի միջև վեճ ու քաշքշուկ է եղել, ԿԸՀ  նախագահը պատասխանեց. «Բացարձակ լկտի սուտ է»: