Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով․ ՔԿ

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով․ ՔԿ
Իրավունք
13:17, 12 июль 2021
Օրեր առաջ հրաժարական տված Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։ Civic.am-ի զրույցում հայտնեց այս մասին ՀՀ Քննաչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։

Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր` այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա)։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն երեկ որոշել էր բավարարել դատախազության միջնորդությունը՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու մասին։