Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լռության օրը վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը դիտել էինք որպես խախտում, բայց հետագայում դատարանը ոչ իրավաչափ համարեց մեր դիրքորոշումը. Մուկուչյանը՝ Խունդկարյանին

Լռության օրը վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը դիտել էինք որպես խախտում, բայց հետագայում դատարանը ոչ իրավաչափ համարեց մեր դիրքորոշումը. Մուկուչյանը՝ Խունդկարյանին
Իրավունք
13:39, 12 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

«Արդյոք եղե՞լ է իրավիճակ, որ ամբողջական քաղաքը հոսանք չունենա, որովհետև ըստ ներկայացված նյութերի՝ այդպիսի կասկածներ էլ կան»,- ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը՝ կապված «Զարթոնք» կուսակցության դիմումի հետ:

Մուկուչյանը, պատասխանելով հարցին, ասաց. «Խոսքը եղել է բարձրավոլտ լարման հոսանքագծերի հոսանքազրկմանը, որովհետև ոչ թե հետո ենք ստացել տեղեկությունը, այլ ստանալով տեղեկություններ տեղամասերից՝ անմիջապես փորձել ենք կապ հաստատել իրավասու մարմինների հետ: Համատարած հոսանքազրկումներ եղել են մարզերում, քվեարկության օրը, երեկոյան ժամը 9-ի շրջանակներում, և տևել է 10-15 րոպե»:

Այլ անձի փոխարեն քվեարկելուն առնչվող Խունդկարյանի հարցին Մուկուչյանը պատասխանեց. «Ոչ մի դիմում չենք ունեցել, մինչև այսօր էլ չունենք»:

«Հայաստան» դաշինքի դիմումի հետ կապված էլ Խունդկարյանը հարցրեց. «Ի՞նչ գնահատական կտաք, այսպես ասած, լռության օրը վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանը, և նշվածի հետ կապված ի՞նչ գործողություններ եք կատարել դուք»:

Մուկուչյանը պատասխանեց. «Մենք դա դիտել էինք որպես լռության օրվա կանոնի խախտում, կատարել էինք նախազգուշացում, հետագայում դատարանը ոչ իրավաչափ համարեց մեր դիրքորոշումը: Ախր, եթե ասեմ, էլի կասեք՝ դատական ակտ եմ քննարկում»: