Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանը սակարկության արդյունքում նվազեցրել է պահանջվող կաշառքի չափը

Ոստիկանը սակարկության արդյունքում նվազեցրել է պահանջվող կաշառքի չափը
Իրավունք
14:49, 12 июль 2021
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության պաշտոնյան այս տարվա գարնանը քաղաքացուց 5 հազար դոլար կաշառք է պահանջել՝ նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողության համար։ Սակայն գործին միջամտել են նաեւ այլ անձինք ու սակարկությունների արդյունքում ոստիկանության պաշտոնյան՝ Մ.Եգանյանը, ըստ քրեական գործի տվյալների, որոշել է 1000 դոլար զեղչ անել ու ի վերջո 4 հազար դոլար կաշառք ստացել։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի, որոնցից Եգանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, եւս երկու հոգու՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։