Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի քաղաքապետը կալանավորվել է

Մեղրիի քաղաքապետը կալանավորվել է
Իրավունք
10:40, 13 июль 2021
Մեղրիի նախկին համայնքապետ, Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խոստանալով դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները ներկայացնել քիչ ավելի ուշ։

Մխիթար Զաքարյանը ձերբակալվել էր երեկ: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք):