Կենսաչափական անձնագիր ունենալը քաղաքացո՞ւ իրավունքն է, թե՞ ոստիկանությունն է պարտավոր բոլորինը համատարած փոխել. Վահե Գրիգորյանը՝ Արա Ֆիդանյանին

Իրավունք
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 13-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ոստիկանության ներկայացուցիչ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց, թե կենսաչափական անձնագիր ունենալը արդյոք քաղաքացո՞ւ իրավունքն է, թե՞ ոստիկանությունն է պարտավոր բոլորինը համատարած փոխել այնպես, որպեսզի նաև ընտրական վարչարարության իմաստով խնդիրներ չառաջանան. «Ոստիկանությունը չունի՞ գործիքակազմ՝ պարտադրելու փոխել այդ ողջ անձնագրավորման վիճակագրությունը, և բոլորը դառնան նոր անձնագրերի կրողներ»:
Ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչ Արա Ֆիդանյանն ասաց. «ՀՀ քաղաքացիները կարող են միաժամանակ ունենալ երկու անձնագիր՝ հին նմուշի անձնագիր և նոր կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր: Վճարները էական տարբերություն են կազմում, և այն քաղաքացիները, որոնք նպատակ չեն տեսնում կենսաչափական անձնագրեր ունենալու, ձեռք են բերում հին նմուշի անձնագրեր»: