Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շտաբներում գումար բաժանելու դեպքեր կամ միգուցե կողմնակի այլ ազդեցություններ. Բադասյանը մեկնաբանեց 2018թ. ընտրություններում 300-320 հազար ընտրողների պակաս լինելը

Շտաբներում գումար բաժանելու դեպքեր կամ միգուցե կողմնակի այլ ազդեցություններ. Բադասյանը մեկնաբանեց 2018թ. ընտրություններում 300-320 հազար ընտրողների պակաս լինելը
Իրավունք
14:18, 13 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 13-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

«300-320 հազար ընտրողների մասին ձեր մեկնաբանությունը. 2018թ. ընտրություններում ընտրական վիճակագրության շեշտակի անոմալիա է գրանցվել, 300-320 հազար ընտրողներ պակաս են, որը ընտրողների շատ վճռորոշ խմբաքանակ է: Սա որևէ բացատրություն պետք է ունենա, այս հարցը չի կարող աննկատ անցնել»,- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Ռուստամ Բադասյանին:

Ի պատասխան Բադասյանը իր ենթադրությունը հայտնեց. «Իմ կարծիքով՝ երբ դիտորդական առաքելությունների զեկույցներում խոսք էր գնում կողմնակի ազդեցությունների մասին, և կարծում եմ՝ մեր հասարակությունն էլ ականատես էր լինում տարբեր գործընթացների՝ շտաբներ, շտաբներում գումար բաժանելու դեպքեր կամ միգուցե կողմնակի այլ ազդեցություններ: Ես միգուցե դրանով եմ բացատրում»: