Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Աղոթում եմ, որ ամուսնուս անվնաս բաց թողնեն». Ռուբեն Վարդանյանի տիկինը հաստատել է Լաչինի միջանցքի մոտ Ադրբեջանի կողմից ամուսնու ձերբակալման լուրը

«Աղոթում եմ, որ ամուսնուս անվնաս բաց թողնեն». Ռուբեն Վարդանյանի տիկինը հաստատել է Լաչինի միջանցքի մոտ Ադրբեջանի կողմից ամուսնու ձերբակալման լուրը
Իրավունք
14:38, 27 сентябрь 2023
Ադրբեջանցի զինվորականները Լաչինի միջանցքի մուտքի մոտ ձերբակալել են Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Նրա տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ամուսնու պաշտոնական էջում հայտնել է, որ նա այսօր առավոտյան սահմանին գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ադրբեջանական օկուպացիայից փրկվող հազարավոր այլ հայերի հետ Ղարաբաղը լքելու փորձ անելիս: 

«Ռուբենը շրջափակման ամբողջ տասը ամիսներին ուս ուսի կանգնած է եղել արցախցիների կողքին, կրել զրկանքներ և նրանց հետ պայքարել գոյատևման համար։ Աղոթում եմ, որ ամուսնուս անվնաս բաց թողնեն և հայցում եմ ձեր աջակցությունը»,- գրել է նա։

Միաժամանակ «Գազպրոմ-Մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին սոցցանցերում գրել է. «Ընկերներ, իմ ընկերոջը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ձերբակալել են ադրբեջանցի զինվորականները»։