Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիչ առաջ բերման ենթարկեցին ԶՊՄԿ ևս երկու աշխատակցի․ Տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ԱԱԾ հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել ԶՊՄԿ աշխատակցի։ Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ բերման են ենթարկվել նաև ԶՊՄԿ-ի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը, ինչպես նաև ԶՊՄԿ-ի մատակարարման բաժնի պետի տեղակալ Վիլեն Գրիգորյանը, որը նաև Կապան համայնքի ավագանու անդամ է։