Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Հաագայի Արդարադատության միջազգային դատարան

Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Հաագայի Արդարադատության միջազգային դատարան
Իրավունք
21:48, 29 сентябрь 2023

Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի «Ռասայական խտրականության մասին կոնվենցիայի» շրջանակում  Հաագայի Արդարադատության միջազգային դատարան՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ խնդրելով  ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ, ասվում է դատարանի հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։

«Հայաստանի Հանրապետությունը, վկայակոչելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, երեկ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իրավունքների պահպանման և պաշտպանության, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» շրջանակներում», – ասված է դատարանի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ Հայաստանը դատարանից պահանջում է ժամանակավոր միջոցներ նշանակել Ադրբեջանի դեմ։