Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի գործի կարճման դեմ դատախազի միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի 2 շաբաթից

Մարտի 1-ի գործի կարճման դեմ դատախազի միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի 2 շաբաթից
Իրավունք
17:25, 15 июль 2021
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու մասին որոշման դեմ բողոքների գործով դատական նիստը:

Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին։

Միջնորդության վերաբերյալ կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։

Դատարանից Civic․am-ին տեղեկացրեցին, որ դատախազի միջնորդության քննարկումը հետաձգվել է և վերջնական դատական ակտով դատարանը կանդրադառնա։

Նշենք, որ դատարանը մինչև խորհրդակցական սենյակ գնալը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրվանից իրենք երկշաբաթյա արձակուրդ են գնալու և գործի քննությանը կանդրադառնան արձակուրդից վերադառնալուց հետո։