Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովի» գործով դատավարությունը․ ՈՒՂԻՂ

Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովի» գործով դատավարությունը․ ՈՒՂԻՂ
Իրավունք
14:29, 24 февраль 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է օգոստոսից Հայաստանում կալանավորված «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանի դեմ գործով դատավարությունը։

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:

2018-ի հոկտեմբերին նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց 2020-ի օգոստոսին Սարգսյանը Ռուսաստանից արտահանձնվեց Հայաստան։ 

Նա մեղադրանքը չի ընդունում։