Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԶԼՄ-ից կպահանջի նրա հարցազրույցի ձայնագրությունը

ԲԴԽ-ն դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԶԼՄ-ից կպահանջի նրա հարցազրույցի ձայնագրությունը
Իրավունք
18:08, 15 июль 2021
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Բարձրագույն դատական խորհրդում քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։

Նշենք, որ այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ  Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով միջնորդությունը, նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողական  ծառայության  պետ Դավիթ Գասպարյանի 2021 թվականի  ապրիլի 8-ին ներկայացված զեկուցագրի հիման վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում պարզվել է, որ վերջինիս կողմից դիտավորությամբ կամ առնվազն կոպիտ անփութությամբ, թույլ են տրվել ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 142-րդ  հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով  սահմանված, օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտումներ, դատական իշխանությունը վարկաբեկող և վերջինիս անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելով։ 

Բացի դա մեկ այլ դատավորի կողմից  արդարադատության իրականացմանը միջամտելուց զերծ չմնալով, ինչպես նաև դատարանում քննվող և ակնկալվող  գործի վերաբերյալ հրապարակային կարծիք հայտնելուց զերծ չմնալով։ 

Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Դավիթ Գրիգորյանի՝  2021 թվականի մարտի 30-ին «Armdaily» լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած որոշ արտահայտություններ։

Այսօրվա նիստում կողմերի դիրքորոշումները լսելուց հետո որոշվեց դատական նիստը հետաձգել և «Armdaily» կայքից պահանջել վերոնշյալ հարցազրույցի ձայնագրությունը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 26-ին։