Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը՝ հուլիսի 17-ին, ՍԴ-ն կհրապարակի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող բողոքների վերաբերյալ որոշումը

Վաղը՝ հուլիսի 17-ին, ՍԴ-ն կհրապարակի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող բողոքների վերաբերյալ որոշումը
Իրավունք
18:43, 16 июль 2021
Սահմանադրական դատարանը վաղը՝ հուլիսի 17-ին, կհրապարակի  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ բողոքաբեր կողմեր են հանդիսանում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները և «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները, որոնք, ըստ էության, վիճարկում են հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Հայտնի է, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքներով ընդունված ԿԸՀ որոշման առնչությամբ վեճերով պարտավոր է որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Բողոքաբեր կողմի դիմումը մուտքագրվել է սույն թվականի հուլիսի 2-ին։ Հետևաբար վաղը՝ հուլիսի 17-ը, ՍԴ-ի որոշման հրապարակման վերջնաժամկետն է։