ՍԴ-ն, թեկուզ այս կազմով, կարող է իր որոշմամբ անդրադառնալ ընտրական իրավունքի հարցերի, որոնց պատասխանները սպասված են ավելի քան 20 տարի․ Տիգրան Եգորյան

Իրավունք
Փաստաբան Տիգրան Եգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ժողովրդավարության կայացման և զարգացման կարևորագույն անկյունաքարերից մեկը կամքի ազատ ձևավորման և արտահայտման միջոցով որոշման կայացումն է՝ ընտրությունը, իշխանության ձևավորումը։
Ժողովրդավարության մեր այս ճանապարհն ընդհատվել էր ավելի քան 20 տարի առաջ և 2018թ․-ից մենք վերսկսել ենք ժողովրդավարության հաստատման և զարգացման ճանապարհը։
Առհասարակ մեր պետության բոլոր լուրջ խնդիրների հիմքում ընկած է եղել Սահմանադրության 2-րդ հոդվածի չիրագործումը, որը տարիներ շարունակ անտեսված է եղել Սահմանադրության վերջին պաշտպանի՝ Սահմանադրական դատարանի կողմից: Ինչպես ՍԴ անդամներից մեկն էր մեզ պատմում դա մի լուռ համաձայնության արդյունք էր, որի համաձայն իշխանության հարցը պետք է լուծվի փողոցում:
Եվ այսօր, Ժողովուրդը իր իշխանության հարցը փողոցում լուծելուց հետո արդեն 2-րդ անգամ է ժողովրդավարական չափանիշներին և սկզբունքներին համապատասխան ազատ ընտրությունների միջոցով ձևավորում իշխանություն, իսկ այն խմբերը որոնց ժամանակ ընտրությունների միջոցով իշխանություն փոխել հնարավոր չէր, այժմ վիճարկում են ընտրության արդյունքները:
Եվ այսօր, թեկուզ այս կազմով Սահմանադրական դատարանը կարող է այդքան սպասված սկիզբ դնել ընտրական իրավունքի վերաբերյալ հնարավորինս լայն կոնտեքստուալ քննության, որի արդյունքում կայացված որոշմամբ կանդրադառնա ընտրական իրավունքի և դրա իրականացման վերաբերյալ կարևորագույն հարցերի և ստանդարտների, որոնց պատասխանները սպասված են ավելի քան 20 տարի: Իհարկե բոլոր հարցերին անդրադառնալ և սպառել դրանք հնարավոր չի լինի, բայց սա կարևոր սկիզբ է և այն և դրա զարգացումը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»։