Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հարցաքննվե՞լ են Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը»․ հարց դատարանին՝ Ալրաղացի Լյովի դատի ժամանակ

«Հարցաքննվե՞լ են Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը»․ հարց դատարանին՝ Ալրաղացի Լյովի դատի ժամանակ
Իրավունք
15:27, 24 февраль 2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգոյանի նախագահությամբ սկսվեց Ալրաղացի Լյով մականվամբ հայտնի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի դեմ գործով դատական նիստը։ 

Մեղադրյալ Սուրեն Ղազարյանի պաշտպանը հայտարարեց, որ, ըստ վկաների ցուցմունքի, իր պաշտպանյալը խոսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, և հետաքրքրվեց, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը հարցաքննվել են, և եթե ոչ, ապա՝ ինչու՞։

Ըստ գործով վկաների ցուցմունքների՝ Սուրեն Ղազարյանը խոսել է Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հետ։ 

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:

2018-ի հոկտեմբերին նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց 2020-ի օգոստոսին Սարգսյանը Ռուսաստանից արտահանձնվեց Հայաստան։ 

Նա մեղադրանքը չի ընդունում։ 

Վովա Հակոբյան