Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին ձերբակալելու մասին

Իրավունք
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ձերբակալելու և Բաքու տանելու մասին։ Նշվում է, որ նախագահների հետ միասին գերեվարվել է նաև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
Հայկական կողմը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախից Հայաստան են եկել բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց անուններ նշելու։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը ևԴավիթ Իշխանյանը Երևան են ուղևորվել, սակայն Հակարիի կամրջի վրա տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետում գերեվարվել են։