Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարինա Խաչատրյանի և Ստյոպա Սաֆարյանի գործով դատական նիստը երեք տարի է շարունակվում է․ Սաֆարյանի փաստաբանը պատրաստվում գործով արդեն երրորդ դատավորին բացարկ ներկայացնել՝ իր որոշ գործողությունների համար

Մարինա Խաչատրյանի և Ստյոպա Սաֆարյանի գործով դատական նիստը երեք տարի է շարունակվում է․ Սաֆարյանի փաստաբանը պատրաստվում գործով արդեն երրորդ դատավորին բացարկ ներկայացնել՝ իր որոշ գործողությունների համար
Իրավունք
20:07, 04 октябрь 2023
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Մարինա Խաչատրյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի դատական նիստը։
 
Այս գործը քննվում է արդեն երեք տարի։ Մեզ հետ զրույցում ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ 2019 թվականին Մարինա Խաչատրյանն իր բացակայության ժամանակ ակցիա էր իրականացրել  և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ էր տարել անպարկեշտ իրեր, և գունավոր տպագրությամբ տպագրված նկարներ, որոնց մի մասում իրեն մեղադրում էր կամ Հայաստանում այլասերություն տարածելու համար, կամ՝ թուրքերին ծառայելու։

 «Ինչպես ինքն էր հայտարարել, թե հանրային խորհուրդը հանձնվել է թուրքերին և սեռական բնույթի բացահայտ անպարկեշտ նկարներ էր թողել  գրասենյակում ու հեռացել։ Այդ նկարներով նաև շտապել էր Հանրապետության հրապարակ, որտեղ ի լուր Հայաստանի կրկին հենց նույն պլակատներով, որոնց վրա իմ դեմքն է «5-րդ ալիքի», «Լայվ նյուզի», «ԱրմՆյուզի» տեսախցիկների առջև այդ մեղադրանքներն ու զրպարտությունները ներկայացրել էր և որին հաջորդել էին իմ կողմից գրառումներ, ի պատասխան այդ ամենի։ Հավատացնում եմ ձեզ, որ իմ  գրառումները շատ ավելի մեղմ բնույթի էին, քան Մարինա Խաչատրյանի կատարածն էր, և որից հետո ինքը դիմել է դատարան, թե Ստյոպա Սաֆարյանն իրեն վիրավորել է։ Դրանից հետո գործը քննվում է շուրջ երեք տարի, և դատավորը սկզբում թաքնված, իսկ վերջում բավականին ակնհայտ սկսում է պաշտպանել Մարինա Խաչատրյանի շահերը։ Դատավորը եղել է այժմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանը, ում վերջերս նշանակեցին։ Բացի իմ գրառումներից, հրապարակային հայտարարություններից, հարցազրույցներից նույն ԲԴԽ-ն, բոլոր մարմինները տեղյակ էին այդ դատավորի հետագծի մասին, և երկու անգամ բացարակից հետո սկսում ենք նաև ԶԼՄ-ներով աղմուկը մեծացնել և կատարվածը հանել ջրի երես, որովհետև Մարինա Խաչատրյանի անօրինական և որևէ հիմնավորում չունեցող պահանջի, միջնորդագրի հիման վրա արգելել էին տեսանկարահանել դատական նիստերը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
 
Այնուհետև նշեց, որ իրենք դատարանից բովանդակությունն են հանել, ներկայացրել լրագրողներին և բացարկ են ներկայացրել, ինչից հետո այդ գործով դատավորը ստիպված է եղել ինքնաբացարկ հայտնել, որովհետև նրա թույլ տված խախտումները արդեն սահման չէին ճանաչում, հատկապես՝ ապացուցման բեռի բաշխման որոշումը, որն ուղղակի բացառիկ օրինակ է արդարադատությունը և Քրեական դատավարության օրենսգիրքը բացահայտ ոտնահարելու։

Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ դրանից հետո գործը մակագրվում է կրկին Զարուհի Նախշքարյանին, վերջինս էլ ինքնաբացարկ է ներկայացնում, որից հետո գործը փոխանցվում է նոր դատավորի՝ Արշակ Պետրոսյանին որի նախագահությամբ էլ երեկ տեղի  է  ունեցել առաջին նիստը։
 
«Քանի որ Մարինա Խաչատրյանի հետ մենք երեք տարի տևած նախնական դատական նիստից դուրս չենք եկել նույնիսկ, երեկ իմ շահերի պաշտպանը՝ Արման Խաչատրյանը, հայտարարեց, որ գործը պետք է քննվի սկզբից, որովհետև, ըստ էության բացարկի հիմքում եղել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ է տվել դատավորը, հենց առաջին նիստից սկսած։ Բայց երկու ժամից ավելի տևած դատական նիստի ընթացքում չափազանց հետաքրքիր բաներ պարզվեցին։ Բնականաբար դատավորը փորձեց վերսկսել դատական գործը, բայց այնպես, որ դե արդեն իրար լսել եք շարունակենք, անցնենք առաջ, այսինքն՝ ուզում էր ուղղակի արագ բեռի բաշխման որոշում կայացնել, այն դեպքում, երբ հայցի հիմքի և առարկայի շուրջ վեճը երեք տարի է տևել և հնարավոր չի եղել ճշտել, թե մենք ինչից ենք պաշտպանվում։ Որովհետև ակնհայտորեն ինչպես նշել ենք և՛ նախկին դատական նիստերում, և՛ նաև երեկ հայտարարեցինք, որ նման հայցադիմում զուտ միայն օրենսդրության պահանջների խախտմամբ չի կարող ուղղակի ընդունվել վարույթ։ Իմ փաստաբանը ստիպված եղավ երկու ժամ հետո հայատարարություն անել և բացարկ ներկայացնել այս նոր նշանակված դատավորին, որովհետև մի քանի դրվագով նկատեց կողմնակալության տարրեր, մասնավորապես՝ հուշումներ հայցվորի կողմից, թե ինչպես պաշտպանվի, երկրորդը՝ Ավագ Գաբրիելյանի կողմից կայացված որոշ որոշումներ, այսպես ասած, օրինականացնելու բավականին թաքնված փորձ, որովհետև ուզում էր նույնիսկ այս գործի մեջ ներառել նաև հայցվոր կողմի միջնորդությունը, հայցի առարկան փոփոխելու մասին, որի շուրջ մենք նույնպես առարկություններ էինք ներկայացրել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
 
Ի հավելումն նա նշեց, որ  նմանատիպ մի քանի այլ խախտումներից հետո իր փաստաբանը պահանջել է ավարտել նիստը և տալ ժամանակ՝ այս  դատավորին իր այս գործողությունների համար բացարկ ներկայացնելու համար։ 

Ի վերջո, դատն ընդհատվել է միջնորդության արդյունքում։ Հաջորդ դատակսն նիստը նշանակվել է նոյեմբերի 17-ին։
 
Լիլիթ Թադևոսյան