Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածք ստացած 3 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. հարուցվել է քրգործ

Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածք ստացած 3 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. հարուցվել է քրգործ
Իրավունք
10:38, 24 июль 2021
2021թ. Հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով: 
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: