Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված. Վերաքննիչը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված. Վերաքննիչը մերժեց պաշտպանների միջնորդությունը
Իրավունք
13:10, 27 июль 2021
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը:  

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Մանվել Փարամազյանը երկու ամսով կալանավորվել է։ 

Քաջարանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (Խարդախություն կազմակերպելը),  311-րդ հոդվածի 4-րդ մասով (Կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։