Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում․ ՄԻՊ

Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում․ ՄԻՊ
Իրավունք
13:35, 25 февраль 2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել է այսօր երկրում տիրող իրավիճակին․

«Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:  

Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:

Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու  իրավունքների պաշտպանությունը երկրում:

Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն»