Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Արամ Վարդևանյանի դիմումն ընթացքի մեջ է. դատախազություն

Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Արամ Վարդևանյանի դիմումն ընթացքի մեջ է. դատախազություն
Իրավունք
19:19, 28 июль 2021
Դատախազությունը ստացել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի դիմումը։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ դիմումը քննարկման ընթացքի մեջ է և սահմանված ժամկետներում պատասխանը կտրամադրվի դիմումատուին։ 

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են «Հայաստան» դաշինքի ցուցակով և ընտրվել են որպես ԱԺ պատգամավոր։


Նախօրեին փաստաբան Արամ Վարդևանյանը դատախազությանն է ներկայացրել նրանց պատգամավորի վկայականների պատճենները՝ նշելով, որ այժմ նրանք օժտված են պատգամավորական անձեռնմխելիությամբ և պետք է անհապաղ ազատ արձակվեն։