Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը կշարունակվի վաղը

Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը կշարունակվի վաղը
Իրավունք
13:51, 24 октябрь 2023
Յաշամալի ռազմական դատարանում Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը։

Այսօր նիստի ընթացքում կրկին, ինչպես նախորդ նիստին, ցուցմունքներ են տվել, այսպես կոչված, «տուժածները»։

Նրանցից ոմանք Վագիֆ Խաչատրյանի համար պահանջել են ամենածանր պատիժը, հայտարարել, թե վեջինս մեղավոր է:

Պետական դատախազը դիմել է Վագիֆ Խաչատրյանին՝ ասելով. «Մտածո՞ւմ եք Մեշալի գյուղի բնակիչներից ներողություն խնդրելու մասին»:

Հարցին ի պատասխան՝ Խաչատրյանը ասել է. «Ես ներողություն եմ խնդրում ողջ ադրբեջանական ժողովրդից այս իրադարձությունների համար, բայց ես այդ պահին այնտեղ չէի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Բաքվում շարունակվում էր Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով դատավարությունը: