Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը չի պատրաստվում ձերբակալել հայտարարության հեղինակ գեներալներին․ Գլխավոր դատախազի խորհրդական

Դատախազությունը չի պատրաստվում ձերբակալել հայտարարության հեղինակ գեներալներին․ Գլխավոր դատախազի խորհրդական
Իրավունք
17:47, 25 февраль 2021
Դատախազությունը հերքում է հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե իբր «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին»:

«Դատախազությունը հրահանգ կատարող չէ և չկա առհասարակ նման բան»,- ասված է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ Ազատության հրապարակում նման հայտարարություն էր արել ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։