Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը․ ուղիղ

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը․ ուղիղ
Իրավունք
13:04, 03 август 2021
Այսօր, Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատական նիստին ներկա էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ Արմեն Գևորգյանը չէր ներկայացել նիստին։ Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ Արմեն Գևորգյանը մասնակցում էր ԱԺ նիստի։

Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, նիստը հետաձգելով մինչև հաջորդ երեքշաբթի՝ սույն թվականի օգոստոսի 10-ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստել է, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։

Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։