Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության ծառայողները Էջմիածնում իրականացրել են ուժեղացված ծառայություն

Ոստիկանության ծառայողները Էջմիածնում իրականացրել են ուժեղացված ծառայություն
Իրավունք
20:52, 05 август 2021
Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա բաժինների գործընկերների, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն իրականացրին բաժնի սպասարկման տարածքում։

Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեցին անձինք։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, մահակներ, մարիխուանայի նմանվող տարբեր քաշով զանգվածներ և այլն։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։