Դատարանը բավարարել է ավագանու անդամ Արման Անտոնյանի ու նրա պապի դեմ սպանության փորձ կատարած քաղաքացու կալանավորման միջնորդությունը
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա պապին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողությունները, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Ա.Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա.Անտոնյանի՝ 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել նաև տարեց տղամարդուն:
Քննությամբ պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, որը Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այսօր դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
30-ամյա տղամարդուն հայտնաբերելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, նրանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ իրականացվող ակտիվ միջոցառումները շարունակվում են: