Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի զինծառայողները դիտավորյալ հրդեհում են Երասխի բնակիչներին պատկանող և հարևան հողատարածքները. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի զինծառայողները դիտավորյալ հրդեհում են Երասխի բնակիչներին պատկանող և հարևան հողատարածքները. ՀՀ ՄԻՊ
Իրավունք
22:06, 06 август 2021
Ադրբեջանի զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները. Ֆեյսբուքիի իր էջում այս մասին տեղեկացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա:

Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները»,- նշել է Արման Թաթոյանը:

Նա հավելել է, որ հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը Երասխում հատկապես: