Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կալանավորված Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է

Կալանավորված Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է
Իրավունք
14:50, 02 декабрь 2023
Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և գրավով:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ախոյանի պաշտպան Գոռ Վարդանյանը։

«Տնային կալանքը նախատեսված է երեք ամիս ժամկետով, գրավի չափը երկու միլիոն ՀՀ դրամ է»,- ասել է Վարդանյանը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանին կալանավորելու պատճառների մասին: Ըստ հաղորդագրության՝ վերջինս կալանավորվել էր՝ բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու համար: