Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձերբակալվել են թրեշ-բլոգերն ու նրա հանցակիցը․ նրանք Երևանի կենտրոնում խուլիգանություն են կատարել ու գույք վնասել

Ձերբակալվել են թրեշ-բլոգերն ու նրա հանցակիցը․ նրանք Երևանի կենտրոնում խուլիգանություն են կատարել ու գույք վնասել
Իրավունք
15:14, 09 декабрь 2023
Համացանցում երեկվանից  տեսանյութեր են շրջանառվում, որտեղ թրեշ-բլոգեր Յուլիա Ֆինեսը այլ անձի մասնակցությամբ Երևանի կենտրոնում ծաղրում է վաճառողուհուն, մրգեր նետում նրա վրա, այնուհետ վիրավորական արտահայտություն թույլ տալիս փողոցում նստած տարեց կնոջ հասցեին, ցուցաբերում հասարակական կարգը խախտող՝ խուլիգանական  վարքագիծ։

ՆԳՆ ոստիկանությունից civic.am-ին հայտնեցին, որ վերոհիշյալ անձինք ձերբակալվել են խուլիգանության և գույք վնասելու կասկածանքով։

Կազմված նյութերը ներկայացվել են քննչական մարմնին:

Հավելենք նաև, որ  տելեգրամյան ալիքներից մեկում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք պատժում թրեշ-բլոգերին՝ սափրելով վերջինիս գլուխը, ապա գլխին նռան հյութ լցնում ու ստիպում ներողություն խնդրել հայերից իր կատարած արարաքների համար: