Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա այն դատավորն է, որն ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի հիմա վրա մարդկանց բանտերն էր լցնում. ՉԻ

Սա այն դատավորն է, որն ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի հիմա վրա մարդկանց բանտերն էր լցնում. ՉԻ
Իրավունք
22:09, 13 август 2021
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է ճնշում գործադրել դատավորների վրա, ասել է. «Ճնշվողը դատավորն է, դատավորը չպետք է թույլ տա, որ իրեն ճնշեն նախևառաջ: Նշանակվել է այդ պաշտոնին՝ չբացառելով, որ կարող են ճնշումներ լինել։ Եթե ճնշվող է, էլ ի՞նչ դատավոր»:

«ՉԻ». Չէ, հա: Էս ի՞նչ չճնշվող դատավոր է: Երևի, քոչարյանական ժամանակաշրջանի ամենաչճնշվող դատավոր է եղել, որ այդպես կոնվեյերի արագությամբ ընդդիմադիր գործիչներին ազատազրկելու վճիռներ էր կայացնում: Սա այն դատավորն է, որն ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի հիմա վրա մարդկանց բանտերն էր լցնում: 

Արամ Բարեղամյանին մարտի 1-ին ծեծել, ջարդել էին, ծանր վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց, իսկ մեր այս չճնշվող դատավորը 6 տարի ազատազրկում էր նրան տվել: Երևի ծեծերից ու խոշտանգումներից չմեռնելու համար:
Ուղղակի բացեք ու կարդացեք. Արամ Բարեղամյանի, Ֆելիքս Գևորգյանի, Արմեն Խուրշուդյանի, Արա Հովհաննիսյանի և էլի շատերի գործերը ու այս դատավորի վճիռները: Կշշմեք: 

«2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում՝ Ազատության հրապարակում Արամ Բարեղամյանը բռնություն է գործադրել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Գարեգին Քամալյանի նկատմամբ, դիտավորությամբ ձողով հարվածել է վերջինիս գլխին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»,- գրված է մեղադրականում:
«Անմիջապես ցուցմունք գրելուց հետո Գարեգին Քամալյանին տարան Էջմիածնի ՄՌՈՒ-ի պետ, հենց ցուցմունքը տվեց, պաշտոն տվեցին, գոնե մի քիչ սպասեին ձևի համար: Հետաքրքիր է, որ էդ նույն մարդը 2018 թվականին ՀՔԾ-ում հարցաքննվեց ու ասեց, որ չի պնդում իր ցուցմունքը»,- սա արդեն հետո պատմել է Արամ Բարեղամյանը ու շարունակել:

«Դա դատավարոթյուն չէր: Ինչ ասում էինք, մերժում էր: Մի ոստիկանի ցուցմունքով դատեց: Ընդեղ դատավոր չկար: Ասում էի՝ լավ, պարոն դատավոր, հարգելի դատարան, էդ ամբողջ Ազատության հրապարակում մի մարդ չկար, որ տեսներ, թե ես հարվածել եմ, գոնե մի մարդ: Նրա համար կարևոր չէր՝ ինչ ենք ասում: Նա չէր էլ լսում: Պետք էր արագ գործը վերջացներ:

Ասել էին՝ պետք է դատվի ու վերջ: Ինձ այդպես էլ ասեց քննիչը՝ Արիս Երեմյանն էր ՀՔԾ-ի իմ քննիչը՝ դու պետք է դատվես: Հիմա ընտանիքով գտնվում է արտերկրում: Ինձ ասում էր՝ եթե ես քրեական հոդվածները չշարեմ, էս Հյուսիսայի պողոտայում ինձ «զաստավիտով» տուն առնել են տվել, հիպոտեկով, պետք է փակվեմ, երեխեքս իրավաբանական են սովորում, պետք է ավարտեն, գործի դնեմ, եթե ես քո վրա գործ չսարքեմ, ես ո՞նց եմ տակից դուրս գալու: Այդպես էլ ասում էր: Հիմա ասում են՝ ներեք, ի՞նչը ներեմ»:

Ալեքսանդր Ազարյանին, այդ չճնշվող դատավորին, սա միշտ պետք է հիշեցնել: Այնքան արդար դատավոր է, որ 2020թ. հունիսին վճռաբեկ դատարանը բեկանեց Արամ Բարեղամյանի առաջին և վերաքննիչ ատյանների ակտերը:

Սկզբնաղբյուր՝ 4rd.am