Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի դատարաններ. Տեսանյութ

Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության:
Այդ մասին Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։  

Առաջիկայում կլուծվի նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը: Ամեն տարի կկառուցվի դատարանի 1 շենք, կամ հիմնովին կվերանորոգվեն 2-ը: Գագիկ Ջհանգիրյանն այցելել է նաև Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Ապարանի նստավայրեր, տեղում ծանոթացել է ինչպես շենքային պայմաններին, այնպես էլ աշխատակիցների խնդիրներին։