Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնայած քննիչները նկարել են գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի Ստեփանակերտի պահեստում առկա զինվորական պարագաները, քրգործ չի հարուցվել

Չնայած քննիչները նկարել են գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի Ստեփանակերտի պահեստում առկա զինվորական պարագաները, քրգործ չի հարուցվել
Իրավունք
14:46, 30 август 2021
Ուրբաթ օրը՝ օգոստոսի 27-ին, Կառավարության շենքի դիմաց անհետ կորածների և գերիների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատները հայտնեցին, որ սույն թվականի հունվար ամսին տեղեկություն են ստացել, որ իրենց հարազատների դիերը գտնվում են Ստեփանակերտում գտնվող պահեստներից մեկում։ Այցելելով նշված վայր՝ պարզել են, որ պահեստը պատկանում է Արցախի նախագահի նախկին խորհրդական, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։ 

Գերիների հարազատները հայտնաբերել են, որ նշված պահեստում պահվում են ոչ թե իրենց հարազատների աճյունները, այլ զինվորական տարբեր պարագաներ՝ նոր համազգեստներ, հեռադիտակներ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, դեղորայք և այլն։ Հարազատների հավաստմամբ՝ տվյալ տարածք են ժամանել տարբեր իրավապահներ, քննիչներ, քննչական գործողություններ են իրականացվել, նկարել են, սակայն իրավապահները որոշ ժամանակ անց հարազատներին տեղեկացրել են, որ այդ ամենը օրինական է եղել։  

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ նշված դեպքով դատախազությունում գործ չի հարուցվել, դեպքին ընթացք չի տրվել։ Նորություն լինելու դեպքում այդ մասին կհաղորդվի։

Վովա Հակոբյան