Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔԿ-ն՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցների մասին

ՔԿ-ն՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցների մասին
Իրավունք
12:49, 20 февраль 2024
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել: Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատել են Երևանի քաղաքապետարանից։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեպքի մասին ՔԿ-ում ստացվել է հաղորդում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Նա նշեց, որ քննիչը դեպքի վայրում անհրաժեշտ գործողություններ է իրականացնում: